ԱԼԱՇԿԵՐՏԻ ԲԱՐԲԱՌԻ ԲԱՌԵՐԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Բագրևանդ. Ալաշկերտ, Մանազկերտ, Բաղեշ բառարան

Ամակ- խնամք, երախտիք։

Աղու- թույն

Ախել- փակել

Ալաֆ- կրակի բոց

Աջ- համբերություն

Բադան- պարիսպ

Բառ- բերք, պտուղ

Բաժ- հասակ

Բուֆ- բու

Բալա- փորձանք

Գինուն- նորից, կրկին

Գըֆ- սպառնալիք

Գոլ- լիճ

Գոթի- ծույլ, անբան, ավարա

Դախա- րոպե, վայրկյան

Դաս- այստեղ

Դատում- վաստակ, եկամուտ

Դեվի- պահանջ- վեճ

Դըռմըն- դեղ

Դյուրապ- հեռադիտակ

Դեվե- ուղտ

Դոռ- հերթ

Դոռ- ուր

Եմիշ- սեխ

Ենըզել- ձանձրանալ

Եթմիշ- յոթանասուն

Եոլու- հիմնական, մշտական բնակիչ

Զադ- հեռու

Զաիֆ- նիհար

Զախախոռել- զարմանալ

Զիկ- ինձ

Զանման- նեղություն- դժվարություն

Էլ- ցեղախումբ

Էլի- վեր կաց

Էռել- վառել

Էռաղ- օղի

Էշխ- սեր, սիրու հրայրք

Ըխտիյառ- ծերունի

Ըմնու- ամենքի- բոլորի

Ըռեն- հետք

Ըռունդ- գեղեցիկ

Թաբախ- ափսե

Թաբու- դագաղ

Թաժա- նոր

Թալել- գցել, նետել

Թոռ- ուռկան

Թութակ- ազդր

Թռզի- դերձակ

Բագարանի եկեղեցիները

Երվանդունիների արքայատոհմի ներկայացուցիչ Երվանդ Վերջինը Երվանդաշատ մայրաքաղաքի հիմնադրումից հետո կառուցեց նաև նոր հոգևոր կենտրոն՝ Բագարանը: Այն գտնվում էր Ախուրյան գետի աջ ափին:Երվանդ Վերջինը Բագարանում քրմապետ էր նշանակել իր եղբորը` Երվազին։ Պատմական հայտնի իրադարձությունների արդյունքում ընդհատվում է Երվանդունիների հարստության գահակալումը և Արտաշես Ա–ն, բազմելով հայոց գահին, հիմնադրում է թագավորական նոր հարստություն: Արտաշեսի հրամանով Բագարանից կուռքերը տեղափոխում են նորակառույց Արտաշատ մայրաքաղաքը: Արտաշեսյանների գահակալության շրջանում Բագարանն աստիճանաբար կորցնում է իր երբեմնի դերն ու նշանակությունը: Քաղաքային կյանքը վերստին ակտիվանում է VIII դարի վերջերին: Քաղաքը հայտնի է իր երեք եկեղեցիներով` Ս. Թեոդորոս, Ս. Գևորգ և Ս. Շուշանիկ:Հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում Շուշանիկ եկեղեցին: Հավանաբար այն կառուցվել է սպարապետ Աշոտ Շապուհյանի օրոք (914-918թթ.) : Ըստ ավանդության՝ հայոց իշխանի մանկահասակ դուստրը՝ Շուշանիկը, շրջելով Բագարանի շրջակայքում, մոլորվում և այդպես էլ չի գտնվում: Փոքրիկ Շուշանիկի հայրը Ախուրյանի ձախ ափին, ենթադրաբար այն վայրում, որտեղ կորել էր Շուշանիկը, կառուցում է եկեղեցի: Մեկ այլ ավանդազրույցի համաձայն` բագարանցի տիկին Շուշանը, գտնվելով Ախուրյանի ձախ ափին, ուշանում է պատարագից և այդ պատճառով կառուցում է մի նոր եկեղեցի և անվանակոչում Շուշանա վանք: Այսօր էլ եկեղեցին վեր է հառնում մեր առջև, սակայն վերանորգման կարիք ունի:Ձորի գագաթին է գտնվում Ս. Թեոդորոս եկեղեցին: Այն հիմնադրել է Բուտ Առավելյան իշխանը 624թ., իսկ կառուցումն ավարտել է իշխանի կինը՝ Աննան (631 թ.)։ Ներքուստ ու արտաքուստ խաչաձև այդ եկեղեցին իր կառուցվածքով նման է Էջմիածին տաճարին և համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության եզակի կոթողներից մեկը։Հին և ակնահաճո կառուցվածք ունի նաև Ս. Գևորգ եկեղեցին, որը գտնվում էր բերդի հյուսիսային կողմում և նշանավոր ուխտատեղերից էր՝ կառուցված Պետրոս Գետադարձ կաթողիկոսի (1030թ):Բագարանից պահպանվել են նաև բերդապարիսպի, տների, գերեզմանների մնացորդներ Ախուրյանի աջ և ձախ ափերին

Տիգրան Մեծ

<<Ծովից ծով Հայաստան>>խոսքը շատ հայտնի է և Հայաստանի հզորության մասին խոսելիս գրեթե միշտ ասվում է այդ խոսքը և կարելի է ասել,որ իրեն ճանաչում են այդ վերնագրի շնորհիվ և ժողովրդի մեծամասնությունը ովքեր օգտագործում են այդ խոսքը ոչ մի ուրիշ տեղեկություն չունեն նրա մասին և տպավորված ա բոլորիս մոտ որ Տիգրան Մեծը եղել է հզոր,որովհետև իր օրոք մենք եղել ենք ծովից ծով(մեծամասնությունը չգիտի,թե,որ ծովից որ ծով է եղել։

Տնային աշխատանք

(π/2-α)=cosα tg(π/2-α)=ctgα cos(π/2-α)=sinα ctg(α-π)=ctgα tg(α-π)=tgα cos(3/2π-α)=-sinα sin(α-3/2π)=cosα cos(π+α)=-cosα 118 sinα=210°=-1/2 cosα=210°=-√3/2 tgα=210°=√3/3 ctgα=210°=√3 sinα=5/4π=225°=-√2/2 cosα=5/4π=225°=-√2/2 tgα=5/4π=225°=1 ctgα=5/4π=225°=1 sinα=4/3π=240°=-√3/2 cosα=4/3π=240°=-1/2 tgα=4/3π=240°=√3 ctgα=4/3π=240°=√3/3 119 ctg(90°-α)=tgα cos(90°+α)=-sinα sin(270°-α)=-cosα sin(270°+α)=cosα tg(α-270°)=-ctgα ctg(α-180°)=ctgα 120 cos(810°+α)=- sinα cos(990°-α)=- cosα tg(α-450°)=- ctgα tg(7π-α)=-tgα 121 cos²(3π/2-x)=0+sin²(x)=sin²(x) tg²(π+x)=tg²π+tg²x=tg²x cos4(π-x)=-cos4(x)=cos4x 122 ա) sin²(180°-α)+sin²(270°-α)=sin²α+(-cos²α)=sin²α+cos²α=1բ) sin(90°-α)+cos(180°+α)+tg(270°-α)+ctg(360°+α)=sin(90°-α)+cos(180°+α)-ctg α+ctg α=0գ) sin(π+α)cos(π/2+α)-cos(2π+α)sin(3π/2-α)=-sin α×(-sin α)-cos α×(-cos α)=sin²α+cos²α=1դ) tg α

Արտավազդ բ

Տիգրան Մեծին հաջորդեց որդին` Արտավազդ Բ-ն (Ք.ա. 55-34թթ.), որի գահակալման տարիներին Մեծ Հայքը հայտնվել էր պարթեւա-հռոմեական սուր զինաբախումների միջև: Նա երկրի անկախության ու անվտանգության ապահովման հուսալի միջոց դարձրեց պատերազմող տերությունների միջեւ հրաշալի քաղաքականությունը` ըստ իրավիճակի թելադրման հարելով մերթ մեկին, մերթ մյուսին: Հայաստանը թե Հռոմի, թե Պարթեւստանի համար ուներ ռազմական եւ տնտեսական կարեւոր նշանակություն: Հայկական լեռնաշխարհն իր բարձրադիր դիրքով ուներ առաջնակարգ ռազմավարական նշանակություն, այստեղով էին անցնում արեւելք-արեւմուտք, հյուսիս-հարավ ռազմական ու տնտեսական կարեւոր մայրուղիները: Իր ռազմական ու տնտեսական հզորությամբ Հայաստանը Պարթեւստանից ու Հռոմից հետո երրորդ ուժն էր տարածաշրջանում, եւ նրա հետ դաշինքից էր կախված այդ տերությունների հաղթանակը կամ պարտությունը:Ք.ա. 60 թ. Հռոմում ստեղծվեց առաջին եռապետությունը: Երեք նշանավոր զորավարները` Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը եւ Մարկոս Կրասոսը Հռոմի ընդարձակածավալ նահանգների կառավարումը բաժանեցին իրենց միջեւ: Հռոմի արեւելյան շրջանների կառավարումն անցավ Կրասոսին: Ք.ա. 53թ. Մարկոս Կրասոսը խոշոր արշավանք կազմակերպեց գլխավոր հակառակորդ Պարթեւստանի դեմ եւ օգնական զորքեր պահանջեց դաշնակից Հայաստանից:Տեղեկանալով այդ մասին` պարթեւական արքա Օրոդեսը իր բանակը բաժանեց երկու մասի. ինքը որոշեց արշավել Հայաստան, իսկ Սուրեն զորավարին ուղարկեց Միջագետք` հռոմեացիների դեմ:Արտավազդ Բ-ն Կրասոսին առաջարկեց արշավանքն իրականացնել Հայաստանի հարավի լեռնային շրջաններով` խոստանալով տրամադրել 10.000 հեծյալ եւ 30.000 հետեւակ զորք: Դրա շնորհիվ հռոմեական լեգեոնները կխուսափեին պարթեւական բանակի հիմնական հարվածային ուժը հանդիսացող հեծելազորի հանկարծակի հարձակումներից բաց տափաստաններում, իսկ Հայաստանը զերծ կմնար պարթեւների ներխուժման վտանգից:Կրասոսը մերժեց Հայոց արքայի ծրագիրը եւ որոշեց արշավել Միջագետքի տափաստաններով:Նման պայմաններում Արտավազդը ճիշտ որոշում ընդունեց եւ դաշինք կնքեց Օրոդեսի հետ, որն ամրապնդվեց Արտավազդի քրոջ եւ պարթեւ թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ:Ք.ա. 53 թ. մայիսի 6-ին Խառանի Խառանի ճակատամարտում պարթեւական զորավար Սուրենը գլխովին ջախջախեց հռոմեական բանակը, իսկ սպանված Կրասոսի գլուխն ուղարկեց Արտաշատ, ուր այդ ժամանակ գտնվում էր Օրոդեսը:Սուրհանդակը տեղ հասավ այն ժամանակ, երբ Արտավազդ Բ-ն եւ Օրոդեսը Արտաշատի թատրոնում դիտում էին հույն դրամատուրգ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը, եւ Կրասոսի գլուխը նետեց արքաների ոտքերի առաջ:Նման անփառունակ վախճան ունեցավ Կրասոսը, որը փորձում էր Արեւելքի երկրների նվաճումով հարստանալ Լուկուլլոսի եւ փառքի հասնել Պոմպեոսի պես:Հայ-պարթեւական ուժերը հռոմեացիներին վտարեցին Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից: Տեղի բնակչությունը որպես ազատարարներ էր ընդունում նրանց, քանի որ դժգոհ էին Հռոմի դաժան կեղեքումներից եւ դեռ չէին մոռացել Տիգրան Մեծի օրոք ունեցած արտոնությունները:Հայ-պարթեւական զորքերի հաջողություններին նպաստեց նաեւ այն, որ Կրասոսի մահից հետո Հռոմում եռապետությունը կազմալուծվեց, եւ շուտով քաղաքացիական պատերազմ սկսվեց Կեսարի եւ Պոմպեոսի միջեւ:Ք.ա. 43թ. Հռոմում երկրորդ եռապետությունը ստեղծեցին Մարկոս Անտոնիոսը, Օգոստոս Օկտավիանոսը եւ Մարկոս Լեպիդոսը:Անտոնիոսը ստացավ Արեւելքի երկրները եւ ամուսնացավ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ: Ք.ա. 36 թ. Պարթեւստանի դեմ խոշոր արշավանք կազմակերպեց Մարկոս Անտոնիոսը: Հաշվի առնելով Կրասոսի դառը փորձը, նա որոշեց արշավել Հայաստանի տարածքով եւ Արտավազդ Բ-ից պահանջեց աջակցել իրեն:Ք.ա. 37 թ. մահացել էին Օրոդեսը եւ Բակուրը, Պարթեւստանում գահակալական արյունահեղ պայքարից հետո գահ էր բարձրացել Հրահատ Դ-ն:Այդ ժամանակ սրվել էին նաեւ հայ-պարթեւական հարաբերությունները, որը հաշվի առավ Անտոնիոսը` օգնական զորքեր խնդրեց Հայոց արքայից:Արտավազդ Բ-ն ստիպված համաձայնեց օգնել հռոմեացիներին, սակայն տրամադրեց միայն փոքրաթիվ ուժեր:Անտոնիոսը 100.000-ոց բանակով սկզբում ներխուժեց պարթեւների դաշնակից Ատրպատականի թագավորություն: Սակայն պարթեւական հեծելազորը կարողացավ ոչնչացնել հռոմեացիների պաշարողական տեխնիկան, որի հետեւանքով արշավանքը ձախողման դատապարտվեց:Անտոնիոսը, դեռ Պարթեւստան չմտած, հսկայական կորուստներ ունեցավ, եւ նրա զորքի մնացորդները փրկվեցին Հայաստան մտնելով եւ Արտավազդից օժանդակություն ստանալու շնորհիվ:Անտոնիոսի հեղինակությանը ծանր հարված էր այդ պարտությունը, եւ որպես իր արշավանքի ձախողման գլխավոր մեղավոր նա փորձեց ներկայացնել Արտավազդին եւ ցանկանում էր խաբեությամբ ձերբակալել նրան:Այդ փորձերի ձախողումից հետո, օգտվելով հայ-պարթեւական հարաբերությունների վատթարացումից, որի պատճառներից մեկը հայ-հռոմեական համագործակցությունն էր, Անտոնիոսը Ք.ա. 34թ. գարնանը խոշոր ուժերով ներխուժեց Մեծ Հայք: Երկիրը ավերածություններից փրկելու հույսով Հայոց արքան որոշեց բանակցություններ սկսել Անտոնիոսի հետ, սակայն վերջինս գերեվարեց Արտավազդին եւ տարավ Ալեքսանդրիա իր կնոջ Եգիպտոսի Կլեոպատրա թագուհու մոտ:Արտավազդին եւ նրա ընտանիքին խոստացան ազատ թողնել, եթե հաղթահանդեսի ժամանակ խոնարհվեին Կլեոպատրայի առաջ: Սակայն Արտավազդն իրեն պահեց արքայավայել եւ գլուխը բարձր պահելով անցավ թագուհու առջեւից, որը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա: Նրան հետագայում մահապատժի ենթարկեցին:Ք.ա. 31 թ. Օկտավիանոսը Ակտիումի ծովային ճակատամարտում պարտության մատնեց Անտոնիոսին ու Կլեոպատրային, որոնք ինքնասպանություն գործեցին:Օգտվելով նպաստավոր իրավիճակից, Արտավազդ Բ-ի որդին` Արտաշեսը, պարթեւների աջակցությամբ ազատագրեց Մեծ Հայքը եւ հռչակվեց թագավոր:Արտաշես Բ-բ (Ք.ա. 30-20 թթ.) նաեւ ջախջախեց հռոմեացիների հետ համագործակցող Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացուն, իսկ Ատրպատականը միացրեց Հայոց թագավորությանը: Արտաշես Բ-ն կրում էր «արքայից արքա» տիտղոսը, վարում էր անկախ եւ ընդգծված հակահռոմեական քաղաքականություն:Հռոմը, հաշվի առնելով Կրասոսի եւ Անտոնիոսի պարտությունների դառը փորձը, շուրջ 10 տարի չհամարձակվեց պատերազմել հայ-պարթեւական միացյալ ուժերի դեմ:Օգոստոս Օկտավիանոսը, որը Ք.ա. 27 թ. հռչակվեց Հռոմի առաջին կայսր, խոստումների, կաշառքների ու դավերի միջոցով վարում էր Մեծ Հայքն իր ավանդական դաշնակիցներից մեկուսացնելու, այն թշնամի դրացիներով օղակելու եւ հայ ավագանուն պառակտելու քաղաքականություն:Նա կարողացավ Մեծ Հայքի հետ թշնամացնել Փոքր Հայքին, որի թագավոր էր կարգվել Արտավազդ Մեդացին, Կապադովկիային, Պոնտոսին, իբերական եւ աղվանական ցեղերին:Ք.ա. 20թ. Օգոստոս կայսրը խոշոր ուժերով ժամանեց Ասորիք եւ գահակալական կռիվներում թուլացած պարթեւներին հարկադրեց կնքել պայմանագիր, որով արձակվեցին Հռոմի ձեռքերը Մեծ Հայքի թագավորության դեմ:Նույն թվականին հռոմեական զորքերը ներխուժեցին Մեծ Հայք: Հուսալքված եւ Հռոմի սադրանքներից դրդված հայ ավագանու որոշ ներկայացուցիչներ, հզոր թշնամու դեմ պատերազմից խուսափելու եւ պետական անկախությունը չկորցնելու հույսերով, դավադրաբար սպանեցին Արտաշես Բ-ին եւ համաձայնեցին գահը հանձնել նրա եղբորը՝ երկար տարիներ Հռոմում պատանդ մնացած Տիգրան Գ-ին (Ք.ա. 20-9թթ.): Միաժամանակ Մեծ Հայքից անջատվեց Ատրպատականը:Տիգրան Գ-ն գահակալման վերջին տարիներին գրեթե ձերբազատվեց Հռոմի միջամտություններից, մերձեցավ Պարթեւստանին եւ սկսեց իր դրամները հատել պահլավերեն մակագրություններով:Տիգրան Գ-ին հաջորդեց որդին` Տիգրան Դ-ն (Ք.ա. 9-1թթ.):Հռոմի միջամտությամբ Ք.ա. 5-3 թթ. Հայոց գահին տիրեց Տիգրան Գ-ի եղբայր Արտավազդ Գ-ն, սակայն շուտով տապալվեց եւ գահը կրկին անցավ Տիգրան Դ-ին: Նա զոհվեց 1թ. կովկասյան լեռնականների դեմ մղած ճակատամարտում:Տիգրան Դ-ի մահով վերացավ Արտաշեսյան արքայատոհմը (Ք.ա 189 – 1թթ.):Այս դինաստիայի օրոք Հայաստանը հասել էր առավելագույն հզորության, նույնիսկ մի կարճ ժամանակով վերածվել հզոր կայսրության: Արտաշեսյանների օրոք երկրի պետական կառուցվածքը մեծապես ամրապնդվել էր, եւ հետագայում Հայոց թագավորությունը վերացնելու Հռոմի ջանքերը բախվեցին համառ դիմադրության եւ մատնվեցին անհաջողության:

Առաջադրանք

Ուղտը ու գառները

Ձմեռ է, գառները մակաղել էին գոմում։

Դուռը զարկեցին։

— էն ո՞վ է, — ձայն տվին գառները։

— Ճամփորդ եմ, հեռու տեղից եմ գալիս, դուրսն էլ շատ ցուրտ է, հիվանդ եմ, մրսած եմ, մանավանդ որ մեկ ոտքս ցավում է, սառելուց չի շարժվում։ Ձեր մոր-հոր հոգու՝ համար դուռը բացեք, ոտքս տաքացնեմ։

Գառները խորհրդակցեցին։

— Բացե՞նք, թե’ չբացենք, բացենք, — ասացին,— խեղճ է, թող իր մեկ ոտքը երկարացնի ներս, տաքանա, մեզ ի՞նչ վնաս կլինի։ Դուռը բացվեց, ուղտը իր երկու ոտքը երկարացրեց ներս։

— Տեսա՞ք, ձագուկներ, ձեզ վնաս չեղավ, թողեք մյուս ոտքս էլ ներս մցնեմ, մեկ ոտքս վնաս չտվեց, երկուսն էլ չեն վնասի։

— Ճիշտ է ասում,— ասացին, — մեկ ոտքը վնաս չտվեց, երկուսն էլ չեն վնասի։

Ու դուռը կիասբացեցին, ուղտը մյուս ոտքը, գլուխը ու կես մարմինը ներս է մտցրեց, մեկ էլ տեսան ուղտը դուռն ու ծխնիները վրան կախ՝ ներս խցկվեց, գառներից մի քանիսին ոտքերի տակ ճխլեց, երբ նստեց, մի քանիսը տակը մնացին, մյուսները թողեցին փախան, գոմը մնաց ուղտին։

Դեվեն- ուղտ

Մղլած- մակաղած

Մըջ- մեջ

զդուռ- դուռ

Զարկին- զարկեցին

Դրամների կառուցվածքը

Տիգրան Մեծը դրամների վրա հաճախ պատկերված է կիսանդրու չափով, դասական արվեստի ռեալիստական ոճով, երիտասարդ դիմագծերով, Արևելքի հելլենիստական միապետների նման ածիլված երեսով, բայց գլխին այնպիսի թագով, որի նմանը չկար ժամանակակից և ոչ մի վեհապետի մոտ, ոչ Արևելքում և ոչ էլ Արևմուտքում[1], բացառյալ Տիգրանին ենթակա Կոմմագենեի արքայի թագը։ Այդ թագը վերևում ավարտված է ճառագայթաձև ելուստներով, երբեմն սղոցի ատամների նման, իսկ ներքևից երկար, մինչև ուսերն հասնող ականջակալներով ու վզկալով, ըստ որում ճակատային մասում թագի վրայից կապված է արքայական ժապավենը և կենտրոնը զարդարված է արևի պաշտամունքի խորհրդանիշներով՝ աստղ՝ երկու արծիվների միջև։ Հաճախ դիտվում են նաև ծիրանու ծալքերը, ճարմանդված աջ ուսի մոտ։ Առնական խրոխտ հայացքով Տիգրան Մեծի պատկերը (միշտ պրոֆիլ դեպի աջ) դրամի վրա վերցված է բուսական նախշերից կամ ուլունքներից հյուսված շրջանակի մեջ։ Դրամի հակառակ կողմերին դրոշմում էին պաշտամունքային իմաստի խորհրդանշաններ, առավելապես երկրի մայր աստվածուհու կերպարը, բազմած ժայռաբեկորի վրա, ձեռքին արմավենու ճյուղ, բրգաձև թագը գլխին, իսկ ոտքերի տակ ջրի աստվածության անձնավորումը՝ լողացող մարդու մերկամարմին կերպարանքով»։

Դրամների խորհրդանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Մեծի դրամների ոճավորմամբ թողարկված ՀՀ ոսկե հուշադրամները

Դեռևս Սելևկյանների վաղ ժամանակներից երկրի ապահովության համար կանգնեցվել էր այդ դիցուհու արձանը մայրաքաղաքի՝ Անտիոքի մոտ, բարձրության վրա, Որոնտ գետի ափին։ Տիգրանի օրոք պետության անվտանգության այդ գաղափարը՝ նույն արձանի ձևով, դարձել էր գլխավոր խորհրդանշանը նրա դրամների վրա, այն տարբերությամբ, սակայն, որ ցորենի հասկի փոխարեն, որ կրում էր իր ձեռքում Անտիոքի դիցուհին հուշարձանում, դրամի վրա նա ուներ արմավենու ճյուղ։

Դրամների տարբեր տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամասկոսում կտրված դրամների վրա այդ նույն կերպարը պատկերված է առատության եղջյուրներով[2]։ Հայկական քաղաքներում այն դիտվում էր իբրև ողջ երկրի բախտի, բերքի, պաշտպանության ու փրկության մայր աստվածուհին՝ Անահիտը, բացի այդ կերպարից, Տիգրան Մեծի դրամների դրոշմը, հատկապես պղնձյա միավորների գծով, ներկայացնում է հաղթանակի թևավոր դիցուհուն և կամ դյուցազն Վահագնին[3], ինչպես նաև պաշտամունքային այլ նշաններ։ Իրենց վրա ունեցած արձանագրություններով, Տիգրան Մեծի դրամները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ΒΑΣΙΛΕΩΣ ΤΙΓΡΑΝΟΥ- «Արքայի Տիգրանի » և ΒΑΣΙΛΕΩΣ ΒΑΣΙΛΕΩΝ ΤΙΓΡΑΝΟΥ- հունատառ խորագրերով՝ «Արքայից-արքայի Տիգրանի»

Ինչ տեսք ունեն հազվագյուտ հայկական մետաղադրամները - PanARMENIAN.Net

Տիգրան Մեծ

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծովԿովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և շարունակական պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատականորեն խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում տնտեսությանըմշակույթին և քաղաքաշինությանը։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։ Վերջինս դեռևս մի քանի տարի առաջ դարձել էր հոր գահակիցը։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Աշխարհաքաղաքական իրադրությունը Տիգրանից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից և Գավգամելայի ճակատամարտից հետո Հայաստանն իրեն հռչակել էր անկախ թագավորություն, որտեղ իշխում էին Հայկազուն-Երվանդականները։ Մագնեսիայի ճակատամարտից (որտեղ Սելևկյան տերությունը պարտություն է կրում Հռոմի հանրապետությունից) և Ապամեայի հաշտության պայմանագրի կնքումից հետո, Արտաշեսն ու Զարեհը իրենց վերջնականապես հայտարարում են անկախ թագավորներ, համապատասխանաբար՝ Մեծ Հայքում և Ծոփքում։ Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ պատմական Հայաստանի մեծ մասը միավորվում է մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության կազմում։ Այդ պատճառով է, որ Պոլիբիոսը վերջինիս անվանում էր «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»[1]։

Ստրաբոնը Արտաշեսի մասին գրել է հետևյալը․ «Հայաստանն աճել է Արտաշեսի ջանքերով, ուստի այստեղ բոլորը միալեզու են»[1]։ Մեծ Հայքին էին միացել, Փայտակարանը, Գուգարքը և Ուտիքը։ Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվում է Առաջավոր Ասիայում տարածաշրջանային ազդեցություն ունեցող զորեղ պետության։ Եթե ոչ ամենազորեղը։

Մ․թ․ա․ 185 թվականին Արտաշես Ա-ն, որին ժողովորդը տվել էր «Բարի,» «Բարեպաշտ» պատվանունը[2], հիմնադրում է Արտաշատ քաղաքը, որը դառնում է հայոց նշանավոր մայրաքաղաքներից մեկը։ Արտաշատ մայրաքաղաքը դա Կարթագենական և հայկական մշակույթների միաձուլման վայրն է։ Ինչպես հայտնի է, Կարթագենի ամենանշանավոր զորավար և քաղաքական գործիչ Հանիբալ Բարկան, ոքվ իր զորքերի հետ ասպատակում է Հռոմը մ․թ․ա․ 218 թվականին և ցավոք սրտի պարտություն կրում։ Երկրորդ Պունիկյան պատերազմը վերջ է դնում անկախ Կարթագենին և ամրապդնսում Հռոմեական կայսրության դիրքերը հյուսիսային Աֆրիկայում։ Պարտված զորավար Հանիբալը փաղչում է իր երկրից և ապաստան գտնում կրկին ոտքի կանգնած, հզոր Հայաստանում, իսկ մեր տիրակալ արքա Արտաշեսը նրան սիրով ապաստան է տալիս։ Տեսնելով Մեծ Հայքի կենտրոնում հիանալի վայր՝ նոր քաղաք կառուցելու համար, Հանիբալը առաջարկում է Արտաշեսին նոր մայրաքաղաք հիմնել։ Քաղաքաշինության աշխղեկ է նշանակվում անձամբ Հանիբալը։ Մ․թ․ա․ 176 թվականին նոր մայրաքաղաքը պատրաստ է լինում և ստանում է Արտաշատ անվանումը։

English

PAST CONTINUES VS PAST SIMPLE

Rule 1. Action in the past. Past simple

Action, that continued in the past. Past continues

Rule 2. Form very 2

regular-fed clean- cleaned, help- helped

irregular- go-went, do- did, come- came, have- had, be- was, were, eat- ate, see- saw.

ex.I saw Gor yesterday.

ex. I helped people yesterday. Past simple

was were, ing.

Ex. Hayk was watching a film yester. Past continues

Task make two sentences past simple and past continues.

I was watching a film yesterday.

He was played football.

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՑԱՇԱՐ

  • հավասարության
  • պարտավորություն
  • արդարություն
  • ազատություն
  • իրավունքներ
  • հանդուրժողականության
  • Մարդ և հասարակություն-
  • Մարդու շրջապատող միջավայրը
  • Մարդու պահանջմունքներ
  • Հասարակության կազմը
  • Հսարական հարաբերություն
  • Համակեցության կանոնները
  • Մարդը ինչ արժեք ունի
  • Հասարակությունը ինչ արժեք ունի
  • Առաջնորդություն