Իմ մասին

Ես Միհրան Արաբյանն եմ, 15 տարեկան։ Ավարտել եմ Արմեն Հովհաննիսյանի թիվ 194 հիմնական դպրոցում։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի գինեգործության բաժնի 1-ին կուրսում։ Սիրում եմ սպորտով զբաղվել և գրքեր կարդալ։ 5 տարի զբաղվել եմ լողով։ Ես աշխատասեր եմ, հետաքրքրվում եմ գինեգործությամբ և խոհարարությամբ, ապագայում էլ ինձ տեսնում եմ այդ ոլորտներում։ Սիրում եմ ընկերներիս հետ աշխատանքներ կատարել մեր բակում, խնամել ծաղիկները, ջրել ծառերը։ Նաև սիրում եմ ճամփորդել։